Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մուտկոյին ասացին՝ «նյետ»

Մուտկոյին ասացին՝ «նյետ»
12.01.2018 | 11:09

Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը չի պատրաստվում արագացված կարգով քննության առնելու սպորտի ու երիտասարդության հարցերով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին օլիմպիական խաղերից հեռացնելու հարցը: Սա նշանակում է, որ նա հաստատապես չի կարողանա ներկա գտնվել Փխենչխանի խաղերին: Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն նրան ցկյանս զրկել է օլիմպիական խաղերին ներկա լինելու հնարավորությունից: Նման որոշման հիմք են ծառայել Ռիչարդ Մաքլարենի, Դենիս Օսվալդի ու Սամուել Շմիդտի զեկույցները, որոնցում քննության է առնվել Սոչիի օլիմպիական խաղերում ռուս մարզիկների կողմից իբր թե խթանիչներ օգտագործված լինելու փաստը, իսկ այդ ժամանակ Մուտկոն Ռուսաստանի սպորտի նախարարն էր, համակարգում էր ծրագիրը:


Միաժամանակ նկատենք, որ ՄՕԿ-ի ընդունած որոշումից հետո Մուտկոն վայր է դրել Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի, ինչպես նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի ղեկավարի լիազորությունները: Լրատվամիջոցների հավաստմամբ` այս որոշումների ընդունումը պայմանավորված է եղել Ռուսաստանի վրա ՖԻՖԱ-ի գործադրած ճնշումով՝ կապված այդ նույն դոպինգ սկանդալի հետ: Ռուսաստանի ֆուտբոլային միությունում առկա վիճակը սուր քննադատության է ենթարկել մասնավորապես Վալերի Գազաևը, որը ներկայումս Պետդումայի պատգամավոր է, ոչ վաղ անցյալում ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի ֆուտբոլային ընտրանու մարզիչ, սակայն սա արդեն այլ խոսակցության թեմա է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ